• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմի 78-ամյակին, Հարավային Վիետնամի ազատագրման և երկրի միավորման 48-ամյակին ու Դիեն Բիեն Ֆու քաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտում հաղթանակի 69-ամյակին նվիրված միջոցառմանը:

04 մայիսի, 2023
ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմի 78-ամյակին, Հարավային Վիետնամի ազատագրման և երկրի միավորման 48-ամյակին ու Դիեն Բիեն Ֆու քաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտում հաղթանակի 69-ամյակին նվիրված միջոցառմանը:
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս․թ․ մայիսի 4-ին ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը մասնակցեց Հայրենական մեծ պատերազմի 78-ամյակին, Հարավային Վիետնամի ազատագրման և երկրի միավորման 48-ամյակին ու Դիեն Բիեն Ֆու քաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտում հաղթանակի 69-ամյակին նվիրված միջոցառմանը, որը համատեղ կազմակերպել էր ՎՍՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը և ՎՍՀ Հո Շի Մինի դամբարանի կառավարման հարցերով պետական հանձնաժողովը։

Ելույթներով հանդես եկան Հո Շի Մինի դամբարանի կառավարման հարցերով ՎՍՀ պետական հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող գեներալ-մայոր Բույ Հայ Շոնը և ՎՍՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Գեննադի Բեզդետկոն, ՎՍՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանը, ՎՍՀ-ում Բելառուսի Հանրապետության դեսպան Վլադիմիր Բորովիկովը և ՎՍՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպան Երլան Բայժանովը։

Իր ելույթում դեսպան Վահրամ Կաժոյանը ներկաներին շնորհավորեց հոբելյանական միջոցառումների կապակցությամբ, որոնք ավանդաբար նշվում են նախկին ԽՍՀՄ երկրներում և Վիետնամում: Դեսպան Կաժոյանը նշեց, որ Հայրենական Մեծ պատերազմում Հայաստանից մասնակցել են 700 հազար հայեր, որոնցից 450 հազարը չեն վերադարձել ռազմաճակատից՝ հավելելով նաև, որ պատերազմի ընթացքում Հայաստանը տվել է 102 ԽՍՀՄ հերոսներ, այդ թվում այնպիսի հայտնի զորավարներ, ինչպիսիք են մարշալ Բաղրամյանը, զրահատանկային զորքերի մարշալ Բաբաջանյանը, ավիացիայի մարշալ Խուդյակով-Խանփերյանցը և նավատորմի ծովակալ Իսակովը:

ՀՀ դեսպանն իր ելույթում նաև կարևորեց 1975 թվականին Հարավային Վիետնամի ազատագրումը և երկրի վերամիավորումը՝ մեջբերելով Վիետնամի առաջին նախագահ Հո Շի Մինի խոսքերը՝ «Չկա ավելի կարևոր բան, քան անկախությունն ու ազատությունը», որոնք այսօր իսկ ակտուալ են հայ ժողովրդի համար: Դեսպան Կաժոյանն իր ելույթում նաև անդրադարձավ Հայաստան-Վիետնամ հարաբերություններին՝ կարևորելով 1959 թվականի հուլիսի 21-23-ը նախագահ Հո Շի Մինի՝ Հայաստան կատարած այցը:

Միջոցառման ավարտից հետո դեսպաններն ու մասնակից դեսպանությունների դիվանագետները և մյուս պատվավոր հյուրերը, մասնակցեցին Հո Շի Մինի դամբարանին ծաղկեպսակների զետեղման արարողությանը, որից հետո այցելեցին Հո Շի Մինի դամբարան՝ հարգանքի տուրք մատուցելով Վիետնամի առաջին նախագահ Հո Շի Մինին: Այնուհետև դեսպաններն այցելեցին Վիետնամի Զոհված հերոսների հուշարձան, որտեղ ևս զետեղեցին ծաղկեպսակներ՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում, Հարավային Վիետնամի ազատագրման ու Դիեն Բիեն Ֆու քաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտում նահատակված հերոսների սխրանքի:

Հիշատակի և հարգանքի տուրքի մատուցման պաշտոնական արարողություններին ներկա էր ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Արամազդ Մուրադյանը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: